«ԽՈՍՈՒՆ Է ՓԱՍՏԸ, որ ՍԴ նախագահի և Սերժ Սարգսյանի փաստաբանները նույն անձինք են, նրան պաշտպանում է մի անձ, ով ՀՀ երրորդ նախագահին է պաշտպանում: Դա արդեն խոսում է այն դիրքավորման մասին, որը Հրայր Թովմասյանը ստանձնել է՝ ըստ էության ՍԴի իր առնվազն մեծամասնությամբ: ՍԴ նախագահն այսօր ստանձնել է նախկին իշխանության, նախկին ռեժիմի պաշտպանությունը, դրանում համոզվում ենք նաև այս իրողությամբ»:
Մտքի այս գոհարների հեղինակը գիտի արդյոք, որ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները իրենց գործունեության ընթացքում և այսօր էլ պաշտպանում են քաղաքական և այլ շատ նկատառումներով հակառակ բևեռում գտնվող շատ անձանց։ Օրինակ այսպես կոչված քրեական հեղինակությունների, գողերի։ Հիմա ի՞նչ Նիկոլ Փաշինյանը քրեական ենթամշակույթին է հարում կամ հովանավորո՞ւմ նրանց։ Կամ ձեր քաղաքական թիմի անդամ, մեր գործընկեր Նիկոլայ Բաղդասարյանը ուներ մոտ 70 փաստաբան, որանցից շատերը այսօր պաշտպանում են ձեր քաղաքական թիմի հակառակորդներին։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Հիմա ինչ անի նա, արդեն ծախվա՞ծ է։ Մեջբերված մտքի հեղինակը հետաքրքիր է մտածում նոր է խոսում, թե՞ մտածելը բարդ զբաղմունք է…
հԳ. Փաստաբաններից հեռու մնացեք, թե չէ վաղը անպաշտպան եք մնալու։
Փաստաբան Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան գրառումներից: