Ե՞րբ է ավարտվելու ասֆալտին փռելու՝ արդեն կատակերգություն դարձած երևույթը
Advertisement 1000 x 90

Ե՞րբ է ավարտվելու ասֆալտին փռելու՝ արդեն կատակերգություն դարձած երևույթը

Երկու օր առաջ իշխանության մեւ գտնվող իմ լավ բարեկամներից մեկը ինձ մեղադրեց այն հարցում, թե ինչպես կարելի է մտածել, որ հեղափոխական իշխանությունն անում է այն, ինչ նախկինները:

Այսօր արդեն կարող եմ ասել, որ չեմ մտածում՝ ուղղակի տեսնում եմ: Անօրինական զենք կրելու կասկածանքով բերման ենթարկելը, իսկ մի քանի ժամ հետո ազատ արձակելը, սիրելի բարեկամ, քեզ ոչինչ չի՞ հուշում: Ինչ մնում է ասֆալտին պառկեցնելուն, ապա դա իսկապես նորություն է՝ նախկինները դա անում էին շատ ավելի լուրջ դեպքերում:

Մի հարց էլ տամ՝ Արևմուտքում «ժողովրդավարական բաստիոնի» իշխանության վարքագծի նկատմամբ վերաբերմունքն էլ ավելի դրական կդառնա՞, եթե դիմակավոր ոստիկանությունը կասկածյալին փռում է ասֆալտին, իսկ մի քանի ժամ անց բաց թողնում հանցակազմի բացակայության հիմքով կամ առանց դրա: Մի այլ հարց էլ տամ՝ ընդդիմադիր տղաները խելքը առավոտյան նախաճաշի հետ էին կերել, որպեսզի իրենց մոտ անօրինական զենք պահեն:

Թե՞ մենք էինք զինված դուրս գալիս փողոց նախկինների օրոք:

Մի ուրիշ հարց էլ տամ՝ նրանց փորձում են վախեցնել ասֆալտին փռելո՞վ: Եվ եթե այդպես են կարծում, ապա ոչ միայն սխալվում են, այլև կրկնակի են սխալվում՝ սուպերհեղափոխականների աչքից իշխանությունն ընկնում է նրանց բաց թողնելու պատճառով, իսկ ոչ այդպիսինների աչքում իշխանությունն ընկնում է նրանց անիմաստ և «ասֆալտին փռելով» բերման ենթարկելու համար:

Եվ, ի վերջո, ե՞րբ է ավարտվելու ասֆալտին փռելու՝ արդեն կատակերգություն դարձած երևույթը:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր