«Եկեք չսպասենք դժբախտությունների համախմբվելու համար, համախմբված մենք կարող ենք ավելին…». Բակուր Մելքոնյան
Advertisement 1000 x 90

«Եկեք չսպասենք դժբախտությունների համախմբվելու համար, համախմբված մենք կարող ենք ավելին…». Բակուր Մելքոնյան

20-րդ դարի լավագույն 3 տենորների՝ իսպանացի Պլասիդո Դոմինգոյի, Խոսե Կարերասի և իտալացի Լուչանո Պավարոտիի, համատեղ առաջին համերգը կայացավ 1990 թ-ին: Մրցակիցների համատեղ ելույթի նպատակը օգնել Խոսե Կարերասին հավաքելու անհրաժեշտ 400.000$-ը՝ իր մոտ հայտաբերված արյան քաղցկեղը բուժելու համար: 3 մրցակիցների միացմանը շատերը չէին հավատում, իսկ համերգին մեծ անհաջողություն էին կանխատեսում: Տեղի ունեցավ հակառակը, համաշխարհային նշանակության այդ համերգը այնքան հաջող էր ու ստացված, որ հետագայում տեղի ունեցավ 3 համատեղ շրջագայություն և 35 համատեղ համերգ: Խոսե Կարերասին անհրաժեշտ գումարից շատ-շատ ավել հավաքվեց, ինչի շնորհիվ Կարերասի բացած բարեգործական հիմնադրամը օգնեց հազարավոր արյան քաղցկեղով հիվանդ մարդկանց…

Ամեն անգամ լսելով եռյակի կատարումը փշաքաղվում էի, իսկ պատմությունը իմանալով հասկացա թե ինչու…

Եկեք չսպասենք դժբախտությունների համախմբվելու համար, համախմբված մենք կարող ենք ավելին…

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումներից:



Նման նյութեր