«Կամ ինչ-որ սիրուն աղջիկների նկար ա գեշ լեքսիկոնով կամ Նիկոլի նկարը համապատասխանաբար՝ գեշ արտաքինով» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կամ ինչ-որ սիրուն աղջիկների նկար ա գեշ լեքսիկոնով կամ Նիկոլի նկարը համապատասխանաբար՝ գեշ արտաքինով»

Երեկ ու այսօր քֆուրչի ֆեյքերի աննախադեպ ակտիվացում ա էջումս (ենթադրում եմ, որ շատերի մոտ է նույն պատկերը)։ Մի քանի տասնյակ ակնհայտ ֆեյք օգտատերեր շարունակաբար բեկնաբանում են իմ գրառումները, քֆուրներ գրում, ասես դա պետք է ինչ-որ բան փոխի իմ մտածելակերպի, կամ մտքերս արտահայտելու ձևի/ հաճախականության մեջ։ Ակնհայտ է որ նման ակտիվացումը չի կարող լինել սպոնտան, սա ուղղորդված գրոհ է այլակարծության, խոսքի ազատության դեմ։ Ենթադրում եմ, որ երեկվա դեպքերից հետո Նիկոլը ֆեյքաբուծարանին հանձնարարել ա համացանցում կիբեռ-տեռորի ենթարկել ընդդիմադիր տեսակետ արտահայտող ցանկացած մեկին։ Այնքան հապշտապ են արել, որ չեն էլ թաքցնում որ ֆեյք են, մի քանի օրվա ստեղծած էջերով են գրում ու ոչ էլ նայում են նկարը սազում ա գրվածի ոճին թե չէ։ Կամ ինչ-որ սիրուն աղջիկների նկար ա գեշ լեքսիկոնով կամ Նիկոլի նկարը համապատասխանաբար՝ գեշ արտաքինով։

Հիմա, եթե 100.000 իրական մարդ ինձ չկարողացավ համոզել երկու տարի առաջ, որ ես սխալ էի առաջին իսկ օրվանից, ապա մի քանի տասնյակ ֆեյք հաստատ չեն կարողանալու դա անել, այնպես որ հարգելի ջուջուլապաչներ, յան տվեք իմ էջից, անիմաստ ռեսուրս եք վատնում, գնացեք վարչապետի էջ ու գրեք LIOVIN VSTAHUM EM VARCHAPETIS, դրա օգուտը հավատացեք անհամեմատ ավելի շատ ա։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր