Անժելա Էլիբեկովա. «Խոստովանում եմ, անհագ ցանկություն ունեի էդ շերեփով ստուգեմ նույն զրնգոցը կգա իրա ատամներից թե չէ»
Advertisement 1000 x 90

Անժելա Էլիբեկովա. «Խոստովանում եմ, անհագ ցանկություն ունեի էդ շերեփով ստուգեմ նույն զրնգոցը կգա իրա ատամներից թե չէ»

Պատգամավոր Կոնջորյան Հայկը հայտարարում է, որ Վանեցյանը իր հանրային ճանաչելիությամբ պարտական է Փաշինյանին։

Ինձ Կոնջորյանը հայտնի ա հեղափոխության ժամանակ շերեփներով պատուհաններից գիշերով խփելու ակցիայի հեղինակ լինելով, ինչի համար իմ կողմիցս բազմիցս արժանացել է իմ ողջ բառապաշարի հարստության արտահայտմանը, ամեն անգամ 6 ամսեկան էրեխուս վեր թռնելուց։ Խոստովանում եմ, անհագ ցանկություն ունեի էդ շերեփով ստուգեմ նույն զրնգոցը կգա իրա ատամներից թե չէ։

Բայց քանի որ քաղաքավարությունս թույլ չի տալիս, հույս հայտնեմ,որ էս ցիրկի ավարտից հետո կհավաքվի մի խումբ իմ պես տուժած մամաներ, ովքեր ամեն գիշեր իրա տան դռան տակ կգան շերեփներով իրանց քաղաքական դիրքորոշումը արտահայտելու:

Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր