
Աննա Հակոբյանի գրառումը ֆեյսբուքյան էջում. «Ներկա եմ գտնվել «1991 ստորաբաժանում» նախապատրաստական դասընթացների մեկնարկն ազդարարող միջոցառմանը:
Շատ կարևոր է, որ «1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատանքի անցնել հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:????»: