Երևանի հիվանդանոցներից մեկում գտնվող չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշան չկա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանի հիվանդանոցներից մեկում գտնվող չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշան չկա. armeniasputnik.am

Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գտնվող 2 չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ ախտանշան չկա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական ախտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել», – տեղեկացրեց խոսնակը:

Հիշեցնենք` «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների և համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն այսօր հայտնել էր, որ Հայաստանում այժմ երկու չինացի կա, որոնք մեկուսացված են. նրանցից մեկին հետազոտում են, նրանց թույլ չի տրվել հատել Վրաստանի սահմանը ջերմություն ունենալու պատճառով:

armeniasputnik.am