«Հովեր» երգչախումբը համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հովեր» երգչախումբը համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում համերգներով հանդես է եկել Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հունվարի 24-ին և 25-ին Politeama Garibaldi թատրոնում կայացած համերգներին ներկայացել է երգչախմբի արական կազմը, որը համալրվել է նաև Հայաստանի լավագույն բաս երգիչներով: Հայկական երգչախումբը և սիցիլիական նվագախումբը հանդես են եկել դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ծրագրում հնչել են Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան:

Հատկանշական է, որ երկու համերգները նվիրված են եղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան, որը ՄԱԿ-ի որոշմամբ ոգեկոչվում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ բնական է, որ ցեղասպանության այս թեման շատ մոտ է նաև հայ ժողորդին:

Տեղեկացնենք, որ նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

news.am