
Նիկո´լ, ամբողջ Արցախը, այդ 7 շրջաններն էլ ներառյալ, Սերժ Սարգսյանն է ազատագրել, պահել և չի հանձնել: Իսկ դու բանակցային գործընթացում մսխում ես մեր կապիտալը, մեր դիրքերը: Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակդ արդեն «պտուղներ» է տալիս. Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ ադրբեջանում ԱՄՆ դեսպանն հանդիպել է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարին, քննարկելու ադրբեջանցիների՝ արցախ հետ վերադարձի հետ կապված հարցեր: Սա փաստ է, որքան էլ դու զազրախոսես:
Իսկ դո՞ւ ինչ ես անում. դու էլ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից չորս օր առաջ ես, ձեռքդ վերցնում մի կասկածելի ծագման շարադրություն, ներկայացնելով որպես նախկինում բանակցային գործընթացում եղած փաստաթուղթ և փորձում այդ կեղծիքով հանրության տրամադրությունը շոշափե՞լ: Յոթ շրջանների հանձնման մասին հորինած փաստաթուղթդ փորձում ես հանրային կյանքի օրակարգ ներմուծե՞լ, շատ լավ հասկանալով որ քո քայլերին հետևում են և համանախագահող երկրները և ադրբեջանը: Դու այնքան ես ներծծված ապազգային ոգով, Արցախյան պայքարի հանդեպ գենետիկ ատելությամբ, որ արդեն իրականն ու երևակայականդ չես կարողանում իրարից զատել: Դու վատթարագույնն ես, որ կարող էր պատահել ազգի հետ:
Գևորգ Գևորգյանի էջից: