Երևանում 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին օդում փոշու պարունակությունը 1,5 անգամ ավելացել էր․ «Էկոսֆերա»
Advertisement 1000 x 90

Երևանում 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին օդում փոշու պարունակությունը 1,5 անգամ ավելացել էր․ «Էկոսֆերա»

ՀՀ-ում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի։ Երևանում 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին օդում փոշու պարունակությունը 1,5 անգամ ավելացել էր։ Երևանում 2019 թվականին մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան չի ավելացել, սակայն եղել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ:

«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը:

Նա նշեց, որ մթնոլորտային օդի աղտոտվածության մասին կարող են խոսել, երբ ազոտի, ծծմբի երկօքիսդների, փոշու, գետնամերձ օզոնի, ցնդելի օրգանական միացությունների և ծանր մետաղների պարունակության առկայությունը գերազանցում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

Ամբողջությամբ՝ armradio.am