Youtube-ի ամենահարուստ բլոգերներից մեկը՝ Նաստյան, ծննդյան օրը նշել է Կիրոկորովի և Ռևայի հետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Youtube-ի ամենահարուստ բլոգերներից մեկը՝ Նաստյան, ծննդյան օրը նշել է Կիրոկորովի և Ռևայի հետ

Նաստյա Ռադզինսկայան, որը Youtube-ում ամենահայտնի բլոգերներից մեկն է, մեծ շուքով նշել է ծննդյան 6-րդ տարեդարձը։ Բլոգերը ծննդյան օրը նշել է Մայամիում։ Տոնի ընթացքում արված տեսանյութը հրապարակվել է նրա Instagram-յան էջում։

https://www.instagram.com/p/B7yNNV0DNlb/?utm_source=ig_embed

Տեսանյութերից մեկում պատկերված է՝ ինչպես է Ռեւան Ռադզինսկայային բեմ հրավիրում, մինչ Կիրկորովը կատարում է «Стеснение пропало» երգը։ Մեկ այլ տեսագրության կադրերում Ռեւան կատարում է «Алкоголичка» երգը, իսկ երեխաները պարում են բեմում։ Հետեւի պլանում պարում է նաեւ բլոգերի հայրը։

Ըստ ամենայնի՝ Նաստյայի բոլոր ընկերները եւս հայտնի են. հյուրերի շարքում են եղել Կիրկորովի, Իգոր Նիկոլաեւի եւ Քրիստինա Օրբակայտեի երեխաները։

https://www.instagram.com/p/B7ydGzlDfp2/?utm_source=ig_embed

Նիկոլաեւը եւս տոնի ընթացքում արված լուսանկար է հրապարակել։ Հոլովակներից մեկում Ռադզինսկայան կատարում է «Тебя поздравит Настя!» երգը, որի երաժշտությունն ու բառերը եւս Նիկոլաեւն է գրել։

style.news.am