Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում թույլ երկրաշարժ է գրանցվել
Advertisement 1000 x 90

Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում թույլ երկրաշարժ է գրանցվել

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:14-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.340 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: