Արցախում նոր հիդրոէլեկտրակայանի շինարարությունը հանրային բողոքի, հացադուլի, դասադուլի է հանգեցրել։
Ընդերքը, անտառը, ջուրը, օդը ոչ միայն մերն են ներկայում, այլև մեր սերունդներինը տասը, քասն կամ հարյուր տարի հետո։
Եվ բնության շահագործումը ու դրա նկատմամբ ողջամիտ հարաբերությունը ոչ այնքան իրավունք է, որքան պատասխանատվություն մեր երեխաների հանդեպ։
Արցախի ջուրն էլ, անտառն էլ, ընդերքն էլ բոլորինս են, և դրանց նկատմամբ մենք ունենք համատեղ պատասխանատվություն։
Արցախի իշխանություններին խնդրում և կոչ եմ անում վերանայել բնության նկատմամբ քաղաքականությունը՝ ապահովելով կայուն զարգացման, համայնքի ու երեխաների շահը գերակա համարելու սկզբունքները։
Ժամանակն է, որ որպես մեկ երկիր մենք միասնական քաղաքականություն ունենանք ոչ միայն պաշտպանության, անվտանգության, այլ նաև շրջակա միջավայրի, կրթության և այլ բոլոր հարցերում։
Հ.Գ. Արցախում ագրեսիվ վարկային կազմակերպությունների գործունեության արգելքը հիանալի նախաձեռնություն է, որից մենք դաս ունենք քաղելու։
ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից: