Ինչպես են «Զովք» միս մատակարարում. panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են «Զովք» միս մատակարարում. panorama.am

Ընդմիջման համար ուտելիք գտնելու համար ամենահարմարը Սարյան փողոցում գործող «Զովք» սուպերմարկետն է: Մի քանի անգամ Panorama.am-ի թղթակիցները ֆիքսել են, թե ինչպես է  միսը խանութ հասնում:

Նոյեմբերի 14-ի լուսանկարում երևում է ոչ մաքուր մեքենայում եղած միսը երկու երիտասարդ փորձում են տեղափոխել: Լուսանկարի հեղինակը՝ Հասմիկ Համբարձումյանը այն հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում:

%d5%b0%d5%a1%d5%bd%d5%b4%d5%ab%d5%af

Այսօր նոյեմբերի 28-ն է: Նույն սուպերմարկետի դիմաց  մսով բեռնված մեքենայի մոտ ոչ ոք չկար: Խմբագրության մեկ այլ լրագրող ազատ լուսանկարել է կեղտոտ հատակի վրա դրված միսը:

Անցած երկու շաբաթում ՍԱՊԾ նորանշանակ պետը ծառայություն է հրավիրել և մսամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին,  և խոշոր իրացման ցանցերի ներկայացուցիչներին: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրներ, ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են օրենսդրության պահանջները:

Օրինակ,  մսամթերք արտադրողների հետ հանդիպմանը խոսվել է նաև տրանսպորտային միջոցներն անհրաժեշտ պայմաններով ապահովեու մասին:

15228068_1190972470989465_1440688759_n1

«Ամփոփելով քննարկումները՝ Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ևս մեկ անգամ կոչ է արել կառուցողական համագործակցության, հիշեցնելով նաև, որ հետևություններ չանելու, գործընկերային հարաբերությունները չարաշահելու, նշված խնդիրները չվերացնելու դեպքում Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակներն՝ առանց վերապահումների»,-ասված էր ՍԱՊԾ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այսօր արված լուսանկարները վկայում են, որ հետևություններ չեն արվել: Մնում է՝ ծառայությունը խոստացածի համաձայն խիստ լինի ու օրենքով գործի անցնի:

Մենք «գործերի բերումով» են ընդամենը այսքանը ֆիքսել, ու ամենևին չի բացառվում, որ իրացման մյուս ցանցեր էլ միսն այսպես է անցնում: