
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է մարզասրահում։
Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում դերասանուհին մարզահագուստով է, իսկ մեկնաբանություններում գրել է. «Բարի լույս, իսկ դու արդեն մարզվե՞լ ես. սպորտային կեցվածքիս չնայեք, դեմքս ամեն ինչ պատմում է իմ մասին, մի տեսակ թախծոտ, մի քիչ դեմ, ընդհանուր առմամբ ամեն վայրկյան պատրաստ մարզասրահից թռնելու ու շատ հարմար տեղավորվելու ԲԱԶՄՈՑԻՆ, ու ընդհանրապես, ես ոնց որ դեմ եմ ֆիզիկական աշխատանքին, մանավանդ` առավոտ վաղ։ Բայց դե ուշ երեկոյան «բազմոցային թերապիայից» հետո առավոտվա ապորտայինն անխուսափելի է: Այնպես, որ դեմքիս արտահայտությանը որ նայե՜մ… Կարճ՝ վեր կաց ու մարզվիր»։