Սուրեն Սարգսյան. «Թրամփի պլանը դարի պլան չի դառնա, բայց կդառնա դարի լեգիտիմացում»
Advertisement 1000 x 90

Սուրեն Սարգսյան. «Թրամփի պլանը դարի պլան չի դառնա, բայց կդառնա դարի լեգիտիմացում»

Մի քանի փաստ․

1. Պաղեստինցիների կողմից պլանի մերժումը կլեգիտիմացնի Իսրայելի ցանկացած գործողություն, այդ թվում Հորդանանի հովտի անեքսացիան։ Առավել ցցուն կդառնա, <մենք առաջարկեցինք, դուք մերժեցիք դիսկուրսը>։

Ավելի օբյեկտիվ կլինի պլանը անվանել Թրամփի և Իսրայելի պլան։

2. Քլինթոնի առաջարկը պաղեստինցիներին ավելի ընդունելի էր վերջիններիս համար, քան Օբամայինը, Օբամայինն ավելի ընդունելի քան Թրամփինը։ Այստեղ ակնհայտ նահանջ կա։

3. Սա այն մաքսիմալն է, ինչ Իսրայելը պատրաստ է առաջարկել։ Չի բացառվում, որ նաև վերջին առաջարկն է։

4. Թրամփը ԱՄՆ պատմության ամենաիսրայելամետ նախագահն է։

Չափազանց հետաքրքիր ու երկար թեմա է այս առաջարկը։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր