
Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր մարդու կյանքն անփոխարինելի արժեք է, այս պահին հայ մտավորական, հայրենիքի հոգսերով ապրող Ալեքսանդր Քանանյանի կյանքը՝ առավելապես: Սատարելով նրա վեհ գաղափարին, ըմբռնելով ընտրված պայքարի ծայրահեղ միջոցի անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ անհանգստացած եմ իր առողջությամբ: ՀՀ և Արցախի պատկան մարմիններ, պահանջում եմ անհապաղ և լրջագույնս զբաղվել այս պահի հույժ կարևոր հարցի լուծմամբ»: