Դեմքի ճանաչման տեխնոլոգիայի պատճառով #Facebook-ը պարտավորվել է վճարել 550 միլիոն դոլար փոխհատուցում
Advertisement 1000 x 90

Դեմքի ճանաչման տեխնոլոգիայի պատճառով #Facebook-ը պարտավորվել է վճարել 550 միլիոն դոլար փոխհատուցում

Facebook-ը նախնական դատական համաձայնության է եկել ԱՄՆ Իլինոյս նահանգի օգտատերերից մեկի կողմից դատական հայցի գործով: Օգտատերը սոցցանցին մեղադրում է կենսաչափական տվյալներն ապօրինի հավաքելու և պահելու համար, ասված է Edelson իրավաբանական ընկերության հաղորդագրության մեջ: Ըստ Reuters-ի՝ սոցիալական ցանցը, ըստ համաձայնության, պետք է վճարի 550 միլիոն դոլար:

Դատական գործի հիմք է հանդիսացել Tag Suggestions ծառայությունը, որն օգնում էր ավտոմատ կերպով նշել մարդկանց՝ ներբեռնած լուսանկարում: Դատական հայցը ներկայացվել էր 2015-ին։ Ըստ The New York Times-ի` Իլինոյսից մի խումբ օգտատերեր մեղադրում են Facebook սոցիալական ցանցին պետական գաղտնիության օրենսդրությունը խախտելու մեջ. մարդկանցից տվյալները հավաքվել են առանց նրանց համաձայնության և առանց նախազգուշացնելու, թե տվյալները որքան ժամանակ կպահպանվեն: Facebook-ը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ:



Նման նյութեր