Գրանտ է էլի, թող ստանան աշխատատեղ բացեն…
Advertisement 1000 x 90

Գրանտ է էլի, թող ստանան աշխատատեղ բացեն…

Facebook-յան օգտատեր Հարություն Մնացականյանը իր էջում գրել է.

«Էս վերջին թեմաների հետ կապված մի հարց է խիստ հետաքրքրում։ Օրինակ՝ իմ հայրն ինձ երբեք չի խփել (բացառությամբ մի անգամ), հիմա ես էլ գիտեմ, համոզված եմ, որ երեխա ունենամ, ճիշտ է խիստ կլինեմ, բայց չեմ ծեծի, հուսով եմ կինս էլ այնքան կիրթ, դաստիարակված կլինի ինքն էլ չի ծեծի երեխային, հետևաբար ես էլ իրեն, հետևաբար էդ յուվենալ արդարադատությունը լինի, չլինի, ես իր գոյության մասին չեմ էլ իմանալու, իմ հետ առհասարակ չի առնչվելու։ Հիմա հարց խիստ ընդդիմախոսներին, կոկորդ պատռողներին, ժողովուրդ դուք ձեր կնիկ-երեխեքին սաղ օրը տփու՞մ եք, եթե ոչ, ապա Ինչի՞ եք խառնվել իրար,Գրանտ է էլի, թող ստանան աշխատատեղ բացեն։

Հ.Գ Իսկ ավելի լուրջ ընտանիքներ կան, որոնց երեխաներին ոչ միայն պիտի հապշտապ վերցնեն էդ ծնողների ձեռքից, այլև հորն էլ պիտի ամորձատեն։ Այ էն Ֆրանսիայի դեսպանատան դիմաց նստողը ձեզ օրինակ։ Ինչ վերաբերում է անընդհատ մեջբերվող արտահայտությանը` «բա մեր ավանդույթները, բա մեր ադաթները», ապա ասեմ ` ըստ մեր ավանդույթների հարսը 7 տարի չխոսկան էր լինում, ընտանիքից առանձին էր սեղան նստում հաց ուտելու, դե պահե՛ք դա»։



Նման նյութեր