Երևանում երիտասարդ տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. փրկարարները դին պատգարակով Հրազդան գետից դուրս են բերել մեծ դժվարությամբ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում երիտասարդ տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. փրկարարները դին պատգարակով Հրազդան գետից դուրս են բերել մեծ դժվարությամբ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկրարական վարչության հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ խմբի հրամանատր Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ:

Փրկարարները սանդուղքով իջել են Հրազդան գետ և այնտեղից պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com