Facebook ամերիկյան ընկերությունը միջոցներ Է ձեռնարկել համանուն սոցիալական ցանցում եւ իրեն պատկանող Instagram-ում 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը սահմանափակելու նպատակով, կորոնավիրուս, որը թոքաբորբի բռնկում Է հարուցել: Այդ մասին ասված Է հունվարի 30-ին Facebook-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ընկերությունը թվարկել Է մի շարք քայլեր, որոնց միջոցով մտադիր Է օգնել օգտատերերին ավելի արժանահավատ տեղեկատվություն ստանալու այդ կորոնավիրուսի վերաբերյալ: Դրա համար պլանավորվում Է կիրառել փաստագիտական ստուգման ալգորիթմը, որը կօգնի բացահայտելու ստահոդ տեղեկությունները եւ սահմանափակելու դրանց բազմացումը Facebook-ում եւ Instagram-ում: Facebook-ը խոստանում Է ստուգումների արդյունքների մասին տեղեկացնել այն օգտատերերին, որոնք կփորձեն ոչ դիտավորյալ հաղորդակից դարձնել ոչ հավաստի կոնտենտին: Ընկերությունը նաեւ պատրաստվում Է սոցիալական ցանցերից հեռացնել մոգոնումները 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման գործուն միջոցների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: