Սթիվ Ջոբսի բժիշկ Դևիդ Ագուսի առողջ կյանքի 18 հետաքրքիր կանոնները
Advertisement 1000 x 90

Սթիվ Ջոբսի բժիշկ Դևիդ Ագուսի առողջ կյանքի 18 հետաքրքիր կանոնները

Դևիդ Ագուսն աշխարհահռչակ բժիշկ է: Նրա ամենահայտնի պացիենտ կարելի է համարել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին, ով մի քանի տարի առաջ մահացավ հենց այն պատճառով, որ ականջ չդրեց բժշկության ոլորտի գուրուի խորհուրդներին: Այս բժիշկը, ով բառացիորեն դարձել է Սիլիկոնային հովտի ճարտարագետների իկոնան, ունի իր՝ առանց հիվանդությունների և տառապանքների, երկար կյանքի գաղտնիքները:

Բժիշկ Դևիդ Ագուսն իր 49 տարեկան հասակում հանդիսանում է Սիլիկոնային հովտի ամենաբարձր վարձատրվող բժիշկը: Իր արժանիքներից բացի, նա հայտնի է նրանով, որ հանդիսանում է առողջ ապրելակերպի պրոպագանդիստ: Դևիդ Ագուսի մեղքն այն բանում, որ Սթիվ Ջոբսը մահացավ 56 տարեկանում, չկա: Բժիշկը բազում անգամներ համոզել է իր հայտնի պացիենտին՝ ենթարկվել վիրահատության, սակայն քմահաճ և փոխզիջման չգնացող Սթիվ Ջոբսն այդպես էլ չցանկացավ հետևել նրա խորհրդին:

Այժմ բժիշկ Ագուսի կարծիքը հաշվի են առնում հայտնի քաղաքական գործիչներ և փոփ աստղեր, ֆինանսիստներ, ճարտարագետներ և ծրագրավորողներ:

Ներկայացնում ենք Սթիվ Ջոբսի բժշկի մի քանի շատ հետաքրքիր կանոնները:

Կոֆեինի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի վերահսկելի: Նախ, կոֆեինը օրգանիզմ պետք է ներթափանցի միայն բնական մթերքներից, այսինքն՝ սուրճից և թեյից: Երկրորդ, սուրճը և թեյը պետք է օգտագործել օրական 1-2 բաժակից ոչ ավելի: Սակայն կոֆեինից ընդհանրապես հրաժարվել չի կարելի, քանի որ կոֆեինը հանդիսանում է նյարդային համակարգի համար բնական խթանիչ և փոքր չափաբաժիններով նույնիսկ օգտակար է օրգանիզմի համար, ինչպես պնդում է Ագուսը:

Ապրեք ժպիտով: Պարզ, նույնիսկ առանց պատճառի ժպիտն ազդանշան է տալիս օրգանիզմին, որը նպաստում է էնդորֆինների և սերոտոնինի արտանետմանը դեպի ուղեղ, որը և օգնում է պայքարել սթրեսի դեմ:

Պետք չէ չափից ավելի հյուծվել երկարատև մարզումներով՝ սպորտային սրահում, շաբաթական մի քանի անգամ: Որպեսզի օրգանիզմը լավ աշխատի, բավարար է օրական մարզվել 15 րոպե այնպիսի ծանրաբեռնվածությամբ, որը կարագացնի զարկերակը 50 տոկոսով:

Պետք է հետևել զարկերակին, արյան ճնշմանը և ակտիվությանը:

Շաբաթվա մեջ անպայման պետք է ունենալ ձկնային օրեր: Ձուկը կօգնի Ձեր սրտին և ուղեղին ավելի լավ և արդյունավետ աշխատել:

Մեկ բաժակ կարմիր գինին ընթրիքի ժամանակ կդառնա շատ լավ պրոֆիլակտիկա սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ:

Իմաստ ունի շաբաթական մի քանի անգամ խմել ասպիրին փոքր չափաբաժիններով: Դա դեղամիջոց է, որն օգնում է խուսափել ինսուլտից և ինֆարկտից:

Անպայման նախաճաշեք:

Պահպանեք հիգիենայի կանոնները: Ուշադիր եղեք նաև, որպեսզի Ձեր անկողնային սպիտակեղենը նույնպես միշտ շատ մաքուր լինի:

Աշխատեք կրել բացառապես հարմար կոշիկ:

Շուն պահեք տանը: Դուք ստիպված կլինեք օրը 2 անգամ դուրս գալ զբոսանքի շան հետ:

Մի ընդունեք դեղատնային վիտամիններ և սննդային հավելումներ:

Օգտագործեք բնական մթերքներ: Թող դա լինի միս, այլ ոչ թե երշիկ, ձուկ, այլ ոչ թե պահածո:

Շատ հյութ մի խմեք:

Աշխատեք ամեն ինչին վերաբերվել դրականորեն:

Աշխատեք չայրվել:

Խուսափեք ռենտգենյան ապարատի հետ կոնտակտից:

Մեդիտացիա արեք. դուք կարող եք մեդիտացիա նայել նույնիսկ աշխատավայրում, դա շատ օգտակար է:

Պատրաստեց Անը Գաբուզյանը