Փետրվարի 1-ից դադարեցվել է հ. 49 երթուղու աշխատանքը
Advertisement 1000 x 90

Փետրվարի 1-ից դադարեցվել է հ. 49 երթուղու աշխատանքը

Միկրոավտոբուսային հ. 49 երթուղին ժամանակավորապես կսպասարկի «Բասլենդ» ՍՊԸ-ն` ավտոբուսներով

Հարգելի համաքաղաքացիներ,
Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով: Տարվում են նաև աշխատանքներ՝ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ:
Սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: