«Բանանն անվնա՛ս է»
Advertisement 1000 x 90

«Բանանն անվնա՛ս է»

Ժողովուրդ ջան, մի քիչ երկար եմ գրել, բայց խնդրում եմ, անպայման կարդացեք և կհամոզվեք, որ այս գրառումը պետք է հնարավորինս շատ տարածել 

ԲԱՆԱՆՆ ԱՆՎՆԱՍ Է!!!

Դեռևս դեկտեմբերին ՌԴ «Ռոսսելխոզնադզորը» Էվկադորից արտահանվող բանանի խմբաքանակում բազմակեր սապատավոր ճանճ էր հայտնաբերել։ Մենք դա ընդունեցինք ի գիտություն ու, թեև Հայաստանի սահմանային հսկիչ կետերի տեսուչները ներկրվող բանանի խմբաքանակներում նման խնդիր չէին հայտնաբերել, սակայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել էր վերահսկողությունը:

Սահմանին վերահսկողության ամբողջ ընթացակարգը այսօր էլ շարունակում է խստորեն պահպանվել, ու դա վերաբերում է ոչ միայն բանանին: Կարանտին որևէ հիվանդությամբ որևէ պտուղ Հայաստան չի մտնում:

Բայց, չգիտես ինչու՞, ինչ որ մարդիկ հենց բանանի շուրջ պարբերաբար սկսում են «խուճապային» տրամադրություններ տարածել: Հիմա էլ համացանցում նոր տեսանյութ է շրջանառվում:

Ի՞նչ կա այնտեղ. ակնհայտորեն հնացող, ժամկետանց բանան, որը ճմրթում, տրորում, մասնատում են, վրան մի քանի սևացած հետքեր ցույց տալիս (ինչը բնորոշ է ոչ թարմ պտուղին, լխկելու, փչանալու նշան է) ու ասում՝ վատն է, գուպկա է, հիվանդություն է և այլն:

Կամ, այլ դեպքերում, տարածում են բանանի մեջ կարմիր բծերով նկարներ (դա հենց բանանին բնորոշ հիվանդություն է, ոչ կարանտինային մեր երկրում), ու գնաաաաց՝ Էլ սպի՜դ, էլ թունավորու՜մ, էլ սրսկե՜լ են… հիմա էլ կորոնավիրուս են սրսկել… Մարդիկ կուլ են տալիս այդ խայծն ու սկսում անհանգստանալ՝ բա որ…  Սու՜րբ անգիտություն 

Խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ չտրվել այդտեսակ մանիպուլյացիաների!!!

Նախ, սիրելիներս, ԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՐԴՈՒՆ ՉԵՆ ԱՆՑՆՈՒՄ և ՊՏՈՒՂԸ ՈՒՏԵԼԻՍ ԴՐԱՆՔ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ: Դրանցից որոշները կարող են միայն տնտեսական վնաս հասցնել աճեցնողներին, ինչի համար էլ համարվում են ԿԱՐԱՆՏԻՆ և խստորեն վերահսկվում: Իսկ գրիպի և այլ վիրուսներ պտուղների մեջ իրենց գոյությունը պահպանել ՉԵՆ ԿԱՐՈՂ, դրանց համար անհրաժեշտ են կենդանի օրգանիզմներ:

Էլ չեմ ասում, որ վիրուսի հարուցիչը հնարավոր չէ առնաձնացնել և ներարկել բույսի մեջ, դա հսկայական ծախսեր և գիտական ներուժ է պահանջում:

Հուսամ, հնարավորինս մատչելի բացատրեցի 

Բոլոր այն մարդկանց, որոնք «կասկածելի» բանան են տեսնում, առաջարկում եմ դիմել լաբորատոր փորձաքննության: Սեփական ծախսերով փորձեք Ձեր կասկածները փարատել ու չասեք՝ բա դուք ինչի՞ համար եք, դուք տարեք… ՉԵՆՔ ՏԱՆԻ, պետությունն այսօր այնքան ռեսուրսներ չունի, որ յուրաքանչյուր ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ կասկածի դեպքում ծախսի:

Հ.Գ. էս էլ գիտնականի գրառումը. Դավիթ Պիպոյան

«ՀՀ ներմուծվող բանանները գալիս են կիսախակ վիճակում հետո սառնարային տնտեսություններում հասունացվում, այնպես որ շատ նորմալ սև կետեր են: Հանգիստ կերեք, կամ բերեք տվեք ինձ ես կուտեմ ֆռեշի տեսքով: Ինչ վերաբերում է բանանի վնասատուին, ապա անհոգ եղեք դա բուսասանիտարական միջոցառում է, ինչպես ասենք լոլիկը ցեցը, դրանից բույնս է տուժում, ոչ մարդը, իսկ ՀՀ-ում բանանի ծառեր դեռ չկան ու փառք Աստծո»:

#ՍահմանըՀուսալիորենՎերահսկվումԷ 

Narine Kirakosyan ջան, հուսով եմ այն տեսանյութի տակ կդնես, ես ընկեր չեմ չեմ և ինձ համար քոմենթները փակ են 

Սննդի անվտանգության փորձագետ Անուշ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: