Համբուրգերը դարձել է ամենատարածված ուտելիքը, որի լուսանկարները հրապարակում են Instagram-ի օգտատերերը: Այս մասին հայտնում է Borsch ստարտափը:
Ուսումնասրության ընթացքում հետազոտվել է ուտեստների 9 մլն լուսանկար, որոնք այս ամառ իրենց էջերում հրապարակել են օգտատերերը Մոսկվայից, Նյու Յորքից և Բեռլինից: Պարզվել է՝ համբուրգերների լուսանկարները սոցցանցում ամենից հաճախն են հրապարակվել: Մոսկվայում երկրորդ տեղում պիցցայի լուսանկարներն են, երրորդում՝ սուշիի:
Նյու Յորքում երկրորդ տեղում պաղպաղակն է, երրորդում՝ պիցցան: Բեռլինի բնակիչների շրջանում առավել տարածված են ֆալաֆելների, սուշիի, պիցցայի լուսանկարները: