Սկզբից չեղարկվեցին բանկային գաղտնիքն ու անմեղության կանխավարկածը: Անցավ մի ժամանակ ու իրենց ձեռքի տակ եղած խղճուկ գործիքներով սկսեցին ճնշել ազատ խոսքը:
Հետո պիտի «Ժողովրդի իշխանությունը» փորձեցին տարածել իշխանության մնացած ճյուղերի վրա՝ չհասկանալով, որ լիովին վերացնում են իրավական պետության կարևորագույն ՝ իշխանության տարանջատման սկզբունքը:
Որոշ նախարարներին ու պատգամավորներին ապուշացրել է իրենց քաղաքական նոր կարգավիճակը, որոշներին՝ ամսեկան 1 մլն աշխատավարձը, որոշներն էլ՝ ապուշ էին ի սկզբանե:
Ամեն դեպքում, որևէ մեկը պատասխանատվությունից խուսափելու իր ձևն արդեն գտել է, ասելու են՝ ես ի՞նչ անեմ, սաղ Նիկոլն էր անում: Նիկոլն էլ թե՝ ես ինչ անեմ, այդպես ժողովուրդն էր ուզում:
Դե, իսկ ժողովուրդն էլ արտագաղթում է, մեկը՝ Նովոսիբիրսկ, մյուսը՝ Նավսեգդա:
Արթուր Համբարձումյանի էջից: