ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
2005 թ. Նիժնի Նովգորոդի Բոլշայա Ելնյա գյուղում հիմնվել է «Պուտինը` Քրիստոսի առաքյալ» աղանդը, որի հետեւորդները երկրպագում են Պուտինի դիմանկարով սրբապատկերներին։ Աղանդի հիմնադիր Մատուշկա Ֆոտինյան, ով պարծենում է ՌԴ նախագահի հետ ունեցած նամակագրությամբ ու պատրիարք Կիրիլից ստացած օրհնությամբ, Պուտինին համեմատում է Պողոս առաքյալի հետ։ Տիկին Ֆոտինյան համոզված է, որ ինքը նախկին կյանքում եղել է X դարում Ռուսիան մկրտած Վլադիմիր իշխանը, իսկ Պուտինը` Ռուսաստանը մկրտելու է երկրորդ անգամ։
Այ ըսենց գժանոց։
ՀԳ – Ի դեպ, Սվետլանա Ֆրոլովան (մատուշկա Ֆոտինյա) նախկինում աշխատել է Գորկի քաղաքի երկաթգծի պահեստում, ուր ձերբակալվել եւ խաբեբայության հոդվածով դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: