«Վարչապետի շուրթերից առավոտից երեկո հնչող սուտն ու զրպարտությունը, կեղծիքն ու սպառնալիքները դարձել են արդեն սովորական երևույթ». Արթուր Համբարձյումյան
Advertisement 1000 x 90

«Վարչապետի շուրթերից առավոտից երեկո հնչող սուտն ու զրպարտությունը, կեղծիքն ու սպառնալիքները դարձել են արդեն սովորական երևույթ». Արթուր Համբարձյումյան

Արթուր Համբարձյումյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Զարմանալի է՝ երկու հոգով երկու կմ-ոց ճանապարհ էին փակում ու ոչ մի ոստիկան չէր մոտենում, 25-30 հոգով ավիրում էին պետական պահպանության տակ գտնվող շենքը՝ զրո դիմադրություն:
Երևանի կենտրոնում բարիկադներ էին կառուցում՝ զրո դիմադրություն, պարապում էին , թե ինչպես պիտի հետ մղեն ոստիկանների հարձակումը՝ էլի նույնը:
ՄԻ բան էլ՝ այս ընթացքում, ոչ մի ալիք, չի կազմակերպել այս կլոունադայի ընթացքի նյուանսների վերաբերյալ որևէ քննարկում, որևէ հաղորդում: Ինչու՞
Գասպարյան Վովա՝ ուզում ես ասել, որ չես տեսել, թե տեսել ես ու ինչ որ մարդկանց հրահանգներն ես կատարել՝ չխառնվել, իմիտացիա ստեղծել ու հնարավորինս օժանդակել փողոցին:
Իսկ հիմա, հիմա տեսնու՞մ ես, թե ի՞նչ է կատարվում, թե ինչպես են դեզերտիրները գենշտաբում դասախոսություն կարդում, թե ինչպես են երկիրը բաժանել տարբեր մասերի:
Վարչապետի շուրթերից առավոտից երեկո հնչող սուտն ու զրպարտությունը, կեղծիքն ու սպառնալիքները դարձել են արդեն սովորական երևույթ, երկիրը փորձում են գլորել ֆաշիզմի ճիրանները ու այս ամենի համար՝ սաղդ պատասխան եք տալու, սաղդ:
Ամեն մի խաբված, օգտագործված հայաստանցու համար, դու անձամբ՝ Վովա, պատասխան ես տալու»:



Նման նյութեր