Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.
«Բագրատյանը քննադատել է 4 Սու-30-ների գնումը, բազմաթիվ սխալներով։ Ընդ որու այն կետերին, որոնցով իսկապես կարելի էր խոսել գործարքի թույլ տեղերի մասին, չի անդրադարձել։
Ակնհայտ է, որ թեմային լավ չի տիրապետում։ Razm.info-ն այդ սխալներին անդրադարձել է, նաև լրացուցիչ ահագին մանրամասներ բացատրել կործանիչների մասին։
Բայց… Դրել ենք հոդվածն էջում ու սկսել են Բագրատյան քլնգել, և ընդհանուր մոտիվն այն է, թե ոնց ա համարձակվում իշխանություններին քննադատել։
Այն, որ նույն Նիկոլի անպատասխանատու և հաճախ սուտ հայտարարությունները մենք էլ ենք քննադատում, մոռացել են։ Ոչ էն ա բռնես բոլոր քոմենթները ջնջես ու հեղինակներին արգելափակես, ոչ էն ա՝ թողես այսպես։
30 տարի մեկը մյուսին փոխարինող ընդդիմություններն անդադար ատելություն են լցրել ժողովրդի գլուխները, իսկ մեկը մյուսին փոխարինող իշխանությունները մեծ հաշվով թքած են ունեցել կրթության և ժողովրդի հետ ցիվիլ կոմունիկացիա կառուցելու վրա։ Ներկա իշխանությունն էլ, այդպես էլ չկարողանալով դուրս գալ ընդդիմադիր կեցվածքից շարունակում է ատելություն սրսկել արդեն պետական միջոցներով։
Սյս թունավոր մթնոլորտը, բնականաբար, սպանում է առողջ բանավեճի, սթափ վերլուծելու ու ցանկացած հարց քննարկելու, ինչ-որ կոնսենսուսի գալու ցանկացած հնարավորություն։
Համատարած ատելության, թունավոր այս մթնոլորտի գլխավոր մեղավորն այսօր Նիկոլ Փաշինյանն է։
Եւ ամենավատն այն է, որ ոչ միայն չի նեղվում խայտառակ այս վիճակից, այլ նույնիսկ վայելում է այն, իր համար միակ կարևոր բանը՝ անձնական վրեժխնդրությունն է և որ ոչինչ չխանգարի իր անձնական իշխանության ամրապնդմանը»: