Շաքիլ Օնիլը Կոբի Բրայանտի մասին. Վահագն Դիլբարյան
Advertisement 1000 x 90

Շաքիլ Օնիլը Կոբի Բրայանտի մասին. Վահագն Դիլբարյան

Ես ահավոր շատ էի սիրում լինել ուշադրության կենտրոնում և կարևորում էի, որ բոլորն իմ մասին խոսեն։ Ինձ համար շատ կարևոր էր մրցանակները, գավաթներն ու հաղթանակները։ Եվ եկավ այն պահը, որ ես ու Կոբին դարձանք այդ տարվա լավագույն խաղացողներն ու ստացանք մեկ մրցանակ։ Կոբին բեմի վրա հանձնեց ինձ այդ գավաթը՝ ասելով, որ ես լավագույնն եմ։ Այդ պահին ես շոկի մեջ էի, որովհետև բոլորի ուշադրությունն ուղղված էր հենց Կոբին, այլ ոչ թե ես, ոչ ոքի հետաքրքիր չէր իմ մրցանակն ու ԶԼՄ-ները խոսում էին Կոբիի արարքից։

Այդ պահին ես մի քանի գլուխ ցածր էի նրանից ու զգացի, թե ինչքան կարևոր է մարդկային պարզ արարքը մրցանակներից ու հաղթանակներից։ Մի քայլով նա ավելին արեց, քան այդ մի տարում ես էի արել, որ հասնեմ հաղթանակի։

Ու երբ մի օր զրուցում էինք Կոբեի հետ, պատմեցի այս դեպքն ու ասացի կներես, որ եսասերի նման էի ինձ պահում, Կոբին ծիծաղելով՝ ասաց․
– Շաք, գիտե՞ս այս կյանքում ինձ համար ինչն է ավելի հաճելի, որ դու 4 անգամ ես դարձել չեմպիոն, իսկ ես՝ 5, միևնույնն է դու հետ էիր ինձնից ու ես հանձնեցի քեզ մրցանակը։

Շաքիլ Օնիլը Կոբի Բրայանտի մասին

Վահագն Դիլբարյան

 



Նման նյութեր