Գուղերում անչափահասների կողմից մեքենա վարելու բազմաթիվ դեպքերի հանդիպեցի․ Վարազդատ Կարապետյան
Advertisement 1000 x 90

Գուղերում անչափահասների կողմից մեքենա վարելու բազմաթիվ դեպքերի հանդիպեցի․ Վարազդատ Կարապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը փետրվարի 2-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է։

«Այսօր Գավառի տարածաշրջանի գյուղերում անչափահասների կողմից մեքենա վարելու բազմաթիվ դեպքեր հանդիպեցի։

varaԽնդրում եմ երեխաներին ու հատկապես նրանց ծնողներին՝ բացառել այս արատավոր պրակտիկան։ Բոլորս գիտենք, թե անցյալում ինչ ողբերգական հետևանքներ ենք ունեցել սրա պատճառով։

Ոստիկանության և հատկապես Ճանապարհային ոստիկանության ուշադրությունը պետք է կենտրոնանա այս հարցի վրա։

Ձեր խնդիրը ոչ թե պատժելը, տուգանելն ու տուգանքից տոկոս ստանալն է, այլ կարգավորելը։

Կարգավորելու համար ճանապարհային ոստիկանության մեքենաները պետք է հերթապահեն խնդրահարույց կետերում՝ շուկաների մոտ, մեքենաների կուտակման վայրերում, ձնաբքի կամ մերկասառույցի ժամանակ, այլ ոչ թե սահմանափակող ճանապարհային նշանների կամ կտրուկ շրջադարձերի հարևանությամբ։

Կարգավորելը կարգազանցության կամ խախտման կանխումն է, այլ ոչ թե արձանագրումն ու տուգանումը։
Սա պետք է լինի ոստիկանության հիմնական կարգախոսը»։



Նման նյութեր