Արթուր Համբարձումյան. «Նիկոլի ՝ 12-15 տոկոսանոց վարկանիշն ամենաշատը պիտի որ ուրախացնի Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյանին»
Advertisement 1000 x 90

Արթուր Համբարձումյան. «Նիկոլի ՝ 12-15 տոկոսանոց վարկանիշն ամենաշատը պիտի որ ուրախացնի Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյանին»

Նիկոլի ՝ 12-15 տոկոսանոց վարկանիշն ամենաշատը պիտի որ ուրախացնի Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյանին:

Բարձր վարկանիշի դեպքում Երևանից կզանգեին ու վերջինս հրաժարական կտար: Հետո ավագանին երկու անգամ քաղաքապետ չէր ընտրի և տեղի կունենային արտահերթ ընտրություններ, որտեղ կհաղթեր, ասենք Գյումրիում հայտնի ՝ Կացինը:

Բայց վարկանիշի անկման այս տենդենցն էլ Բալասանյանին ձեռ չի տալիս. նա գիտակցում է, որ այս տեմպերով այն հանգեցնելու է Նիկոլի հրաժարականին, երկրի քաղաքական ղեկավարության փոփոխության :

Եվ կստացվի, որ ընտանեկան բյուջեին այդքան մուծվելը ( երկիրը մի մեծ ընտանիք չէր՞ ), Գյումրիում դրանց այդքան կերակրելը, Գյումրու ավագանու՝ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանի եղբորը՝ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներից զրկելու ափալ թափալ որոշումները, ամեն մի քայլած չորսոտանու ծնունդին մասնակցելը՝ զուր տեղն էին:

Այսինքն, Բալասանյանին պետք է, որ վարկանիշն այս միջակայքում, մի երկու տարի սառի, որպեսզի համ վարչապետը հանգիստ նստի տեղը( ի դեպ, այս արտահայտությունը արվել է Գյումրիում կազմակերպված բանկետից անմիջապես հետո), համ՝ քաղաքապետը:

Արթուր Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր