«Երկրում ստեղծված իրավական վակխանալիայի գլխավոր պատասխանատուներից մեկը` Սասուն Խաչատրյանը, բարոյական որևէ իրավունք չունի վերամբարձ մտքեր հայտնել». Աղասի Ենոքյան
Advertisement 1000 x 90

«Երկրում ստեղծված իրավական վակխանալիայի գլխավոր պատասխանատուներից մեկը` Սասուն Խաչատրյանը, բարոյական որևէ իրավունք չունի վերամբարձ մտքեր հայտնել». Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքում գրել է.

«Երբ ՀՌՀ-ն ի վերջո հայտարարում է, որ Հանրայինի «Լուրերի» ռեպորտաժը խախտել է ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածի սկզբունքը, իսկ ՀՔԾ-ն հրապարակայնորեն հորդորում է ՀՌՀ-ին ձեռնպահ մնալ քրեական գործերի և ՀՔԾ գործունեության մասին վերլուծություններ անելուց, ապա ՀՔԾ պետն առնվազն պետք է գիտակցի, որ մասնագիտական աշխատաշուկայում ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանի ձախ կոշիկն իրենց ավելի թանկ արժի: Վերջիվերջո, խոսքը գնում է ՀՀ քաղաքացու դեմ հակաքարոզչական նպատակներով ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի և հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանի կողմից համատեղ նախաքննական նյութերի ընտրողաբար և միակողմանի օգտագործման մասին` անմեղության կանխավարկածի սկզբունքի կոպիտ ոտնահարմամբ:

Եվ սա ՀՌՀ-ից շատ ավելի առաջ արձանագրել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, հասարակական մի շարք նախաձեռնություններ, ինչպես նաև Հանրայինի «Լուրերի» ռեպորտաժը առիթ է հանդիսացել, որպեսզի ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները իշխանությունների հանդեպ կոշտ գնահատականներով հանդես գան: Եվ, ինչքան էլ Հ1-ի Պետրոս Ղազարյանին փրկօղակ նետելու խնդիր լինի, միևնույնն է երկրում ստեղծված իրավական վակխանալիայի գլխավոր պատասխանատուներից մեկը` Սասուն Խաչատրյանը, բարոյական որևէ իրավունք չունի վերամբարձ մտքեր հայտնել զանգվածային լրատվամիջոցների և դրանց գործունեության գնահատականների մասին»:



Նման նյութեր