Երվանդ Վարոսյան. «Իրոք շատ քչերն են կարողանում (կամ փորձում) միշտ վերևից նայել իրավիճակին ու երազել»
Advertisement 1000 x 90

Երվանդ Վարոսյան. «Իրոք շատ քչերն են կարողանում (կամ փորձում) միշտ վերևից նայել իրավիճակին ու երազել»

Բայց ամենացավալին գիտե՞ք որն է։ Երբ շատ տարիներ շարունակ շատ մարդկանց միամտաբար համարել ես գաղափարի մարտիկ, կարծել ես, որ այո, քո հետ միասին ուժերի ներածի չափով մարդիկ փորձում են հասնել արդարության, իրավունքի գերակայության, օրինականության, անկախ դատական համակարգի և այլն, բայց մեկ էլ տեսնում ես, որ մեկի մոտ այդ ամենն ընդամենը գավառական մակարդակի «հարց լուծող» դառնալու համար էր, մյուսի երազածը մի քրջոտ պաշտոն էր, երրորդն ուզում էր փորձել իրեն իբրև պրոպագանդիստ, իսկ չորրորդներն էլ ուղղակի հրահանգ են կատարում, թե՛ նախկինում, թե՛ հիմա։

Իրոք շատ քչերն են կարողանում (կամ փորձում) միշտ վերևից նայել իրավիճակին ու երազել, անկախ անձերից, անկախ նյութական արժեքներից, բայց դա երևի թե բնական է։

Բայց մեր Հայաստանն անպայման դառնալու է հենց այդ քչերի երազած պետությունը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր