Դե ինչ, տեղի ունեցավ։ Կորոնավիրուսի լուրից հետո նավթի գները սկսեցին ընկնել։ Պատճառը պարզ է, Չինաստանը նավթի մեծ սպառող է, և նրա տնտեսական հեռանկարն ազդում է նավթի գնի ընկալումների վրա։ Սկզբում կանխատեսում էին, որ նախկին՝ հավի գրիպի նման Չինաստանի տնտեսությունն իրեն չի դրսևորի, քանի որ էականորեն թվայնացվել է՝ այսօր առևտրի մեծ մասը օնլայն է։ Կանխատեսումը սխալ էր։
Իհարկե, տարվա երկրորդ կեսին Չինաստանի տնտեսությունը կվերականգնվի, սակայն ինչու հենց հիմա եմ տեղադրում այս լուրը։
Սպասում էի, որ Բրենտի գինն իջնի $55-ից, քանի որ հենց այդ գինն է կանխատեսած Ադրբեջանի բյուջեում։ Այս պահից սկսած Ադրբեջանի կանխատեսումները հեչ են լինում։ Դե մեզ համար սա հիմնականում օլիմպիական լուր է, այսինքն այս տարի չեմ բացառում, որ Ադրբեջանի տնտեսությունն անկում արձանագրի, ու հերթական անգամ հպարտանանք։ Ինձ իմացողները գիտեն, ես ավելի կգերադասեմ հպարտանալ մեր տնտեսական ձեռքբերումներով, բայց դե, ուզեցի կիսվել։