
Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում պաշտպանը ասաց, որ այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության վարչական շենքի մոտ՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող ասել: Ավելի վաղ, Մակինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հրատապ, Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»: «Արմենպրես»-ը փորձում է ոստիկանությունից ավելի մանրամասն տեղեկություն ստանալ: