Երևան հասնել պետք չէ. մարզերի կանանց համար Հայաստան կբերվի մամոգրաֆիայի շարժական կենտրոն
Advertisement 1000 x 90

Երևան հասնել պետք չէ. մարզերի կանանց համար Հայաստան կբերվի մամոգրաֆիայի շարժական կենտրոն

Մարտին Իտալիայից Հայաստան կգա շարժական մամոգրաֆիայի կենտրոնը։ Տեղեկությունը` նկարին կից իր Facebook-ի էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում ներկայացնում եմ հենց այս պահին Իտալիայում կոմպլեկտավորվող շարժական մամոգրաֆիայի կենտրոնը, որը Հայաստանում կլինի մարտ ամսին և առաջին կանգառը կունենա Լոռու մարզում»,–գրել է նախարարը։

Թորոսյանը նշել է, որ կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգային ծրագիրն իրականացվելու է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում` 50-69 տարեկան կանանց շրջանում։ Ծրագրին իրականցվում է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում։

«Նաև ավելացնեմ, որ այս տարի սկսում ենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային դեղամիջոցով (Հերցեպտին) բուժման ազգային ծրագիրը պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ծախսելով տարեկան մոտ 250 մլն դրամ»,–հավելել է նախարարը։



Նման նյութեր