ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան քրեական գործով։
Տեղեկությունը Facebook-ի իր էջի միջոցով հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Նա հայտնում է, որ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քննիչը դիմել է դատարան՝ Դավիթ Մովսիսյանին կալանավորելու միջնորդությամբ։