
Սոֆի Դևոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում պարուհի և դերասանուհի Սոֆին սև պիջակ է կրում։ Նա արձակել է մազերը և արտահայտիչ շպարով է, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղ և նուրբ մատանիներ։ «Ու ինչ էլ լինի, մենք անվերջ ենք…»,- գրել է նա։ Հրապարակմանն առաջիններից անդրադարձել է մոդել Անելյա Գուբրյանը։ «Շատ սիրուն»,- գրել է նա։