
Իրականությունից կտրվելը նա է, երբ օլիգարխիային վախեցնում ես «ժողովրդով», թե բա` Նիկոլը չլիներ ձեր վրայով շուտվանից էին անցել: Էնպես մի արեք, որ դա իրականություն դառնա:
Այս հայտարարություններից թվում է, թե այս մարդիկ հավատում են նրան, որ իրենք կառավարում են ժողովրդի լայն զանգվածներին: Դուք իրոք այսքան միամի՞տ եք:
Ակնհայտորեն, ներառական գործընթացի արդյունքում ռեժիմի տապալումը, մարդիկ շփոթել են ժողովրդական զանգվածներ կառավարելու իրենց ենթադրական «երկնատուր ունակությունների» ունենալու հետ:
Նրանք ակնհայտորեն մոռացության են տալիս, որ այդ մարդիկ տիրում են տնտեսության 80-ից ավել տոկոսին, որի օրինականությունը իրենց առաջնորդ «հեղափոխականը» ռիսկ էլ չի արել կասկածի տակ դնել, և ավելին լոգիտիմացրել է: Եվ այս պայմաններում դեռ նրանք ակնկալում են նախկինում ներգրավված լայն զանգվածների աջակցությունը, որը իրականության մեջ այլևս չկա:
Խելքի եկեք, ու խոսեք ձեր ու ձեր քաղաքական համարվող մարդկանց խմբի անունից: Հերիք է թաքնվեք մի բանի հետևում, որից ամիսներ առաջ երես եք թեքել, ձեր ապիկարության և անմտության պատճառով:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: