
Նիկոլը, վերջապես, «հեղափոխությունից» մոտ երկու տարի հետո կարողացավ ձևակերպել այն, ինչը պետք է լիներ իսկական հեղափոխության էությունը։ Բայց բաց է թողել հիմնաքարային կետերից մեկը։
Ամբողջովին կիսում եմ համազգային 6 կոնսեսուսները (իրականում ինքն է կիսում իմ կոնսեսուսները, որոնք դեռևս երկու տարի առաջ ես եմ շարադրել հայկական ու միջազգային մամուլում, բայց դա երկրորդական հարց է)։
Սակայն մեկ բան է դա ասելը, մեկ բան՝ իրացնելը։ Այս ողջ ընթացքում հենց ինքն է բազմիցս խախտել (ու շարունակում է խախտել) այդ կետերը։
Նախ ինքը պետք է այդ 6 կետերի էությունը հասկանա, նաև իր ապաքաղաքական թիմի համար դրանց մասին թրեյնինգներ կազմակերպի։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: