
Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: Այս մասին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
«Այլ մանրամասների վերաբերյալ կտարածենք մամուլի հաղորդագրություն»,-նշեցին ԱԱԾ-ից:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին տեղեկություն չեն կարող հաղորդել: Միայն հայտնեց, որ խուզարկող մարմինն արգելում է որևէ նկարահանում իրականացնել տարածքում:
Hraparak.am-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են առգրավում Վերմիշյանի համակարգիչները և նրան ուղեկցում վերելակ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով: