Երևանի դպրոցներից մեկի մոտ փորձել են երեխա առևանգե՞լ. armeniasputnik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանի դպրոցներից մեկի մոտ փորձել են երեխա առևանգե՞լ. armeniasputnik.am

Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքում անհայտ տղամարդը փորձել է երեխա առևանգել։ Facebook–յան օգտատեր Ալինա Եմենջյանը այդ թեմայով գրառում է արել և տեսանյութ հրապարակել:

«Այսօր 160 դպրոցի մոտ գտնվող խանութի տարածքից երեխայի առևանգման փորձ է տեղի ունեցել։ Ընկերներ, խնդրում եմ, ինչքան հնարավոր է տարածեք, որ գտնվի էս պիղծը»,–գրել է նա։

Եմենջյանը մեկնաբանություններում նշել է, որ երեխան վախից փախել է, տղամարդը հետևից գոռացել է` ոչ մեկին չպատմի, թե չէ կսպանի։

Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Էդգար Ջանոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքի վերաբերյալ բողոք ստացել են, փորձում են պարզել կատարվածի հանգամանքները։

Նշենք, որ թիվ 160 դպրոցը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում։

armeniasputnik.am