Նյութը կարդացի: Վստահ չեմ ինֆորմացիայի ճշգրտության և հատկապես եզրահանգումների առումով՝ չեմ կարծում, թե դեռևս «սուպերհեղափոխական» ԱԱԾ տնօրեն Վանեցյանը խաղեր տար վարչապետի թիկունքին, իսկ փոխվարչապետի ստորագրությունն էլ կեղծվեր (հիմա, քանի որ Վանեցյանը «դարձել է սև», դա կարելի է պնդել):
Սա մեկ: 2-րդ, խնդրին նայենք այլ տեսակետից. ունենք 3 օպերատոր, որոնցից մեկը գերակշռող, սեփականատերն էլ ռուսական պետությունը, իսկ մյուս երկուսը մասնավոր և վնասով աշխատող:
Ի՞նչ էր անելու նոր մոտք գործող 4-րդը. բնականաբար պիտի աշխատեր վնասով: Իսկ դա կնշանակեր, որ ավելի քան 60 տոկոս շուկա ունեցողը (ռուսական պետական սեփականությամբ) մի օր կուլ կտար մնացած 3-ին (կամ էլ 2-ին էլ, եթե Բիլայնը վաճառվեր նոր օպերատորին):
Այդ դեպքում պետության տեսակետից ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե 4-րդի մոտքն արգելափակվեր, ու Յուքոմը գներ Բիլայնը, ինչպես հիմա դա կատարվում է, և շուկայում կմնար ընդամենը 2 օպերատոր, ինչի դեպքում 2-րդի համար շանսեր կբացվեին վնասներ չկրելու: Այս դեպքում էլ վերացարկվենք, թե ով է Յուքոմի սեփականատերը, քանի որ երկրի համար կարևոր է, որպեսզի բոլորն էլ գործեն օգուտով:
Իսկ եթե չվերացարկվենք, ու ողջունենք դաշտ մտնող նոր օպերատորին զուտ նրա համար, որ ամերիկյան կապիտալով է, ապա այդ դեպքում չեմ հասկանում, թե ամերիկյան կապիտալը ինչու պիտի հայաստանյան դաշտ մտներ ռուսաստանաբնակ հայի միջոցով:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: