«Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Լիլիթ Դեմուրյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Կրակի մեջ նետվողները» հոդվածի համար արժանացել է մրցանակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա վկայագիրը ստացել է «Լավագույն նյութի հերոս» անվանակարգում:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով մրցանակներ ստացան նաև Sputnik «Արմենիա» ռադիոկայանի «Լուրերի» թողարկումը «Լավագույն տեղեկատվական ծրագիր ռադիոյով» անվանակարգում, իսկ «Տեղեկատվական գործակալությունների ամենաակտիվ լրագրող» անվանակարգում՝ Sputnik Արմենիա միջազգային լրատվական գործակալության «Ռադիոլուր»-ի լրագրող Հովհաննես Շողիկյանը։ «Հեռուստատեսային տեղեկատվական լավագույն ծրագիր» անվանակարգում վկայագիր շնորհվեց «Շանթ» ՀԸ–ի «Հորիզոն» լրատվական ծրագրի լրագրող Արփի Սուքիասյանին։ «Լավագույն հոդված տպագիր ԶԼՄ–ներում» անվանակարգում վկայագիր շնորհվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող Լիանա Սարգսյանին։ Լուսանկարիչ Գագիկ Շամշյանը նույնպես արժանացավ մրցանակի` որպես «Արագ արձագանքող լավագույն լրագրող»։ «Լավագույն վերլուծական ծրագիր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հանրային ռադիոյի «911» հաղորդաշարի լրագրող Տաթևիկ Սարգսյանը: