
Այս նախագիծը ոչ միայն հակաիրավական է, հակասահմանադրական ու հակապետական, այլ նաև հակաբնական։
Բացատրեմ անեկդոտով։
Վարսավիրը հարցնում է՝ քաչալացնե՞մ, թե՞ թեթևացնեմ։
– Քաչալացրու։
Քաչալացնելուց հետո մարդը հայելու մեջ է նայում ու ասում․ «Այսինքն՝ չէ։ Ավելի լավ է՝ թեթևացրու»։
Սահմանադրության 213-րդ հոդվածի իրավակարգավորումը՝ որպես անցումային դրույթ, արդեն իրացված է։ Այդ հոդվածում պարզապես հնարավոր չէ փոփոխություն մտցնել, քանի որ ԱՆՑՈՒՄԸ ավարտված է դեռևս 2018թ. ապրիլի 9-ին։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից: