Կհիշե՞ք նախկինում Մարդու իրավունքների մի պաշտպան ունեինք՝ Կարեն Անդրեասյան։
Էսօր էդ նախկին իրավապաշտպանը, ցուցաբերելով առերևույթ տոքսիկ հղիներին հատուկ սիմպտոմատիկ դրսևորումներ, անդրադարձել է Արփինե Հովհաննիսյանին՝ իր իսկ չբավարարված կրքերին հագուրդ տալու ցանկությունը կանխակալ «բայցերով» կապելով Արփինեի հետ։
Մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ տղամարդկությունը ոչ մանդատ է, ոչ դիպլում, որ քեզ շնորհեն, ո՞վ իմանար, որ էս միտքը ժամանակի ընթացքում հաճախ կիրառելի է դառնալու։
Անդրեասյան Կարենը, մասնագիտական սոլիդարությունն ու ջենտլմենությունը(եթե, իհարկե, այդպիսի որակ երբևէ ունեցել է) մի կողմ թողած, թիրախավորել է իգական սեռի ներկայացուցչի, կնոջ, ով ակնհայտորեն թե իր տղամարդությամբ, թե մասնագիտական որակներով ու հասած հաջողություններով ծալած ունի թե Կարենին, թե իր մակարդակի շատ մարդկանց։
Էն որ անգամ նոր բուսնած թրաշի առկայությունով է փորձում ի ցույց դնել իր իշխանահպատակությունը և կարծես թե նաև ՍԴ-ում հանգրվանելու ցանկությունը, դա փաստ է, բայց․
Եթե տենց պլոճիկով տղա էիր, քո պոստում ժամանակին պայքարեիր, ոչ թե բոբոներ հորինեիր ու թողնեիր, թռնեիր, հիմա էլ մեծ-մեծ հեղափախական խաղայիր Վիվարոյի կռիշի տակ։
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից: