Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդը 2014-ի սեպտեմբերին ազատվել է«Սևան» ՔԿՀ-ից. պարզաբանում
Advertisement 1000 x 90

Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդը 2014-ի սեպտեմբերին ազատվել է«Սևան» ՔԿՀ-ից. պարզաբանում

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել 2020 թվականի փետրվարի 5-ին www.shamshyan.com լրատվական կայքում զետեղված «Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետած երիտասարդը հաշվառված էր «Սևան» քրեակատարողական հիմնարկում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ հայտնելով, որ հրապարակման մեջ նշված քաղաքացի Արմեն Մ․-ն դատապարտված է եղել 2012թ. և դեռևս 2014թ. սեպտեմբեր ամսին ազատվել «Սևան» քրեակատարողական հիմնարկից՝ պատժի լրիվ կրումով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հունվարի 30-ին Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը:

news.am