Լոռու մարզում դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ալավերդու նախկին քաղաքապետ, ներկայումս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն Կարեն Փարեմուզյանին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Լոռու մարզում դանակի մի քանի հարվածներ են հասցրել Ալավերդու նախկին քաղաքապետ, ներկայումս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն Կարեն Փարեմուզյանին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունվար ամսին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Կարեն Փարեզումյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ժամանակ Կ. Փարեմուզյանը մարմնի տարբեր մասերում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերքեր։ Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ոստիկանության Լոռու մարզային վարչության իրենց գործընկերների հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Փարեզումյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է, ով ներկայումս աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրեն, իսկ Ե. Խաչատրյանն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com