Քրիստ Մարուքյան. ««Իմ քայլ»-ականները շարունակեցին ՀՀԿ-ի գործելաոճը և չիրացրեցին նույնիսկ ուժի մեջ մտած ՍԴ որոշումը»
Advertisement 1000 x 90

Քրիստ Մարուքյան. ««Իմ քայլ»-ականները շարունակեցին ՀՀԿ-ի գործելաոճը և չիրացրեցին նույնիսկ ուժի մեջ մտած ՍԴ որոշումը»

«Էսօրվա թեմայով մի կարևոր բան հիշեցնեմ՝

Վանաձորի խայտառակ ընտրություններից հետո, արձանագրելով ՀՀԿ-ի մանդատագողության փաստը, բոյկոտելով և ոչ իրավազոր դարձնելով Վանաձորի ավագանու նիստերը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմեց ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ և ՀՀԿ-ի իշխանության օրոք հասավ նրան, որ ՍԴ-ն ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ճանաչեց Վանաձորի ավագանու նիստերը։

Այդուհանդերձ, նախկին իշխանությունները չլուծարեցին Վանաձորի ավագանին և չնշանակեցին նոր ՏԻՄ ընտրություններ։

Շատ չանցած, տեղի ունեցավ հեղափոխություն կոչեցյալը, որից հետո նոր իշխանությունը ՆՈՒՅՆՊԵՍ չլուծարեց Վանաձորի ավագանին և չնշանակեց նոր ՏԻՄ ընտրություններ։

Ասել է թե՝ «Իմ քայլ»-ականները շարունակեցին ՀՀԿ-ի գործելաոճը և չիրացրեցին նույնիսկ ուժի մեջ մտած ՍԴ որոշումը, որն իր բովանդակությամբ աննախադեպ էր ՍԴ պատմության մեջ՝ իր հստակությամբ և միօրինակությամբ»։

Հետևությունները թողնում եմ ձեզ»։

Քրիստ Մարուքյան



Նման նյութեր